«Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ․ կոկորդին է կանգնելու». Անդրանիկ Թևանյան
![]() ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ ««Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Թևանյանը նշում է․ «Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել։ Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։ Փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահ կոչված համակարգին, ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորել, ում դեմ գործ հարուցել, և այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով․․․»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
