Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ.

Մհեր Գրիգորյանը տեսակապով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

76
Այսօր, 20:18
Մհեր Գրիգորյանը տեսակապով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորումներին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին: