«Շրջապատում չկա՞ մեկը, որ ասի՝ այս ազգին ո՞ւր ես ուզում հասցնել»․ Րաֆֆի Ասլանյան
![]() Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի դեմ որևէ գործողություն չենք անի։ Իսկ մինչ այդ, պնդում է, որ բարերար Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, ինչը չի հաջողելու, ուստի նա ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։ Բացի այդ, նշում է, որ ընդդիմությունը դարձյալ ցանկանում է խաղաղության համար երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (դարձյալ ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։ Մնացածը էլ չասեմ…, լավ, շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ ա՜յ ընկեր, դու քո արևով տղամարդ ես, ոչ բարով՝ երկրի ղեկավար, քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ի վերջո ո՞ւր ես ուզում հասցնել, էլ սահման կա՞….»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
