«Ֆոտոշոփ չի․ նրա հետ կապված այնքան տվյալներ ենք կարողացել հանել և տեսնել»․ Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր ФСБ-ի տեղեկատվական կենտրոն նշված լինելու փաստաթղթին, ասել է․ «Դա ֆեյք չի, ֆոտոշոփ չի։ Մենք դեռ մայիսի 13-ին տարբեր տվյալների բազաներից հանել էինք Սամվել Կարապետյանի մասին տեղեկություններ և տեսել, որ, այո՛, անձնագրի հենց այդ հիշատակումը երևում է տարբեր տեղեր։ Արդյոք դա նշանակում է, որ ինքը եղել է գաղտնի համագործակցող անձ, չեմ կարող պնդել, բայց կարող եմ պնդել, որ այդ հիշատակումը կա։ Չեմ բացառի նաև սցենարը, որ 90-ականներին Սամվել Կարապետյանն իրոք գրանցված է եղել որպես ФСБ-ի աշխատող՝ զուտ ձևական, որպեսզի ունենա ФСБ-ի վկայական։ 90-ականներին դա ընդունված էր, Ռուսաստանում շատ բիզնեսմեններ դա անում էին, որպեսզի ունենան ФСБ-ի վկայական և դրանով տարբեր խնդիրներից խուսափեին կամ առավելություններ ունենային։ Բայց նաև չեմ բացառում, որ իրոք, ФСБ-ի հետ գաղտնի համագործակցված անձ է եղել...»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
