Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ.

«Կիրանցիներին արգելվում Է մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող որոշ հողատարածքներ»․ Դավիթ Գալստյան

68
Այսօր, 11:06
«Կիրանցիներին արգելվում Է մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող որոշ հողատարածքներ»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանց գյուղի բնակիչներին արգելվում Է մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող որոշ հողատարածքներ՝ «միջադեպերից խուսափելու համար»:
ԱԱԾ-ին հարցրել էի՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։
ԱԱԾ-ն ասում ա, որ գյուղացիները ջրամբարի ափին գտնվող իրենց հողամասեր կարող են անցնել միայն սահմանազատված հատվածով։
«Սահմանազատված հատվածներից դուրս գտնվող հողատարածքներ մուտք գործելն այս պահին նպատակահարմար չէ՝ սահմանային միջադեպերից խուսափելու համար»։
Իսկ էս տարածքում մոտ ժամանակներս «սահմանազատում/սահմանագծում» հաստատ չի սպասվում։
Խնդրի մասին գրել եմ մի քանի անգամ։
N.B. Բնակիչների անվտանգությունը կարար, օրինակ, ապահովեր Բերքաբերի ափին գտնվող ՀՀ ԶՈՒ դիրքը, բայց․․․ էդ մարտավարական առումով շատ կարևոր դիրքը հանել են (չնայած «սահմանազատված» հատվածից ԴՈՒՐՍ Ա)»։

Աղբյուրը`   Դավիթ Գալստյան