«Մասիսում, Փարաքարում, Գյումրիում ժողովրդի ընտրած քաղաքապետերը կալանավորվում են, սպանվում. մենք սա ենք փոխելու». Էդգար Ղազարյան
![]() Մասիս քաղաքում այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հավաքը, որի ընթացքում Էդգար Ղազարյանն արձանագրեց. «2021թ-ի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է ՔՊ կուսակցությանը և նոր հնարավորություններ բացել Մասիսի համար: Իսկ հաշտվե՞լ են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ, հարգո՞ւմ են նրանց կատարած ընտրությունը: Նրանք առավոտյան են ասում՝ սիրում ենք ձեզ բոլորիդ, իսկ կեսօրին արդեն՝ սատկացնելու ենք, կզցնելու ենք ձեզ բոլորիդ: Բայց չեն կարող՝ ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի ընտրությանը: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար, զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից: 2025-ին Հայաստանում ընդամենը 2 համայնքային ընտրություն է եղել՝ Փարաքարում և Գյումրիում, երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշնորհ կառավարման և հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով: Երկուսում էլ պարտվել են, իսկ ի՞նչ է եղել դրանից հետո: Գյումրիի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարինը՝ սպանված: Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը, սա է, որ պետք է փոխվի»: Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
