«Մի ստվար մաս կապրի անընդհատ Եվրոպա վերադառնալու սպասումով, թքած ունենալով «ադրբեջանցիների վերադարձի» թեմայի վրա». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի վերջո, ինչի՞ մասին է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում այսօր արած հայտարարությունը, թե «նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել»: Իհարկե, եթե մարդն իրեն դնի հայտնի կենդանու տեղ, կպնդի, որ դա «ադրբեջանցիների վերադարձի» մասին չէ, որովհետեւ այդտեղ չկա թե «ադրբեջանցի», թե «վերադարձ» ձեւակերպում կամ բառ: Կրկնեմ, եթե մարդն իրեն դնի հայտնի կենդանու տեղ, կպնդի այդպես: Իսկ, եթե մարդն իրեն դրսեւորի որպես բանական էակ, ապա շատ լավ կպատկերացնի ու կհասկանա, որ այդպիսի արտռահայտությունները հենց վերի գրառման մեջ նշածս «ադապտացիայի» ճանապարհային քարտեզի մասին է: Պետք է հայ հանրության ականջին աստիճանաբար «նստացնել», որ նախկինում եղել են ադրբեջանցիներ, որ Հայաստանում երբեք չի եղել 90 տոկոս հայ, եւ այդպես շարունակ: Նախ կբացվի, կծավալվի այդ խոսույթը, բնականաբար դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմի ու էժան տոմսերի «սոուսով»: Դե, հասարակության «ֆոտոգենիկ» մի ստվար մաս կսկսի մտածել, թե՝ ի՞նչ կա որ, ի վերջո ադրբեջանցին իրեն ինչո՞վ է խանգարելու էժան տոմսով ու առանց վիզայի գնալ Եվրոպա, բոլ-բոլ լուսանկարվել, հագեցնել ֆեյսբուքն ու ինստագրամը, ու վերադառնալ: Ու այդպես, հայաստանցիների մի ստվար մաս կապրի անընդհատ Եվրոպա վերադառնալու սպասումով, թքած ունենալով «ադրբեջանցիների վերադարձի» թեման: Իրականում ի՞նչն է այստեղ առանցքայինը: Բնականաբար ոչ մի վատ բան չկա, որ մարդիկ ուզում են ճամփորդել, այդ թվում Եվրոպա, ու ակնալում են ազատ վիզային ռեժիմ: Դա ոչ միայն վատ չէ, այլ լավ է: Բայց, ամենավատը կամ վատթարը այն է, որ ներկայիս վերնախավը մարդկանց փորձում է անուղղակի եւ ուղղակի միջոցներով մանիպուլացնել, թե Եվրոպայի հետ հարաբերությունը, էժան տոմսերն ու անվիզա հեռանկարը ուղիղ կապ ունեն այն քաղաքականության առաջմղման հետ, որի «իքս» փուլում ծրագրվում է ադրբեջանցիների «առաջմղումը» դեպի Հայաստան, ընդ որում, ամենեւին ոչ տուրիստի կարգավիճակով: Մինչդեռ, Հայաստան-Եվրոպա հարաբերությունը, այդ թվում ճամփորդական-զբոսարջային, բացարձակապես կապված չէ Ադրբեջանի նարատիվներին անձնատուր լինելուց, այլ՝ Եվրոպայի հետ դիվանագիտական աշխատանքի կարողությունից: Պարզապես, մարդիկ, որոնք չունեն այդ կարողությունը, փորձում են «փոխհատուցել» դա Հայաստանն Ադրբեջանի նարատիվներին ադապտացնելու քաղաքականությամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
