«Դու տենց էլ քաղաքական գործիչ չդառար. դա քուչի գյադու բառապաշար է»․ Լևոն Զուրաբյան
![]() ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և արցախցի գործչի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասել է․ «Դուք գիտե՞ք, որ 44-օրյայի ժամանակ արցախահայության կորուստները կազմել են 900 մարդ, իսկ 23թ․ ևս 200 մարդ կորցրին՝ տալով վերջին հուսահատ մարտը, շուրջ 200 հոգի էլ պայթյունից են մահացել, մոտավորապես ստանում ենք 1300 զոհ։ Նիկոլ Փաշինյա՛ն, դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ թիվ է, դա Արցախի բնակչության մոտ 1 տոկոսն է, և այս մարդկանց անվանում ես վախկոտներ, փախածներ։ Սա հրեշավոր դեմագոգիա ու խաբեություն է, չգիտեմ՝ այս ամենից հետո այս մարդուն ինչպես անվանել, էլ չի լինում այս ամեն ինչն իրա գժության վրա սպիսատ անել, սա հոգեբանություն ա, մետեցում ա.... Դու տենց էլ քաղաքական գործիչ չդառար, դա քուչի գյադու բառապաշար ա, ու դու երկիրը կառավարել ես քուչի գյադու կարգավիճակով։ Չնայած դու էդ էլ չկաս, բակ դուրս չես եկել, կռիվ չես արել, բայց պահվածքը լավ էլ յուրացրել ես։ Վախկոտ մարդ ես, դեմ-դիմաց չես կարողանում պատասխան տալ, հետո փախնում ես, գնում կամեռաների մեջ հանրությանն ես քո պատասխանը տալիս»։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«Հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի հանգրվաններից մեկը»․ Արմեն Հովասափյան
5512:18
«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5012:00
«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
7011:42
«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)
9811:24
«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6511:12
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7311:06
