Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.

«Ահա սրանց իրական «ժողովրդավարական» դեմքը»․ Արման Աբովյան

178
Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ., 14:48
«Ահա սրանց իրական «ժողովրդավարական» դեմքը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ահա սրանց իրական «ժողովրդավարական» դեմքը։ Թավշիստների հանրահավաքից դուրս են հանում մի պապիկի։
Այդ պապիկի թոռը մի քանի տարի առաջ այրվել էր վագոն-տնակում՝ իր ևս 15 ծառայակիցների հետ միասին։
Պապիկը պարզապես ուզում էր հարցնել՝ ինչպես է այրվել իր թոռը։ Բայց նրա բերանը փակեցին և կոպիտ կերպով դուրս հանեցին հանրահավաքից, որպեսզի հանկարծ այդ պապիկը չփչացնի Փաշինյանի տրամադրությունը, որը պատասխանի փոխարեն կրկին պատմում էր իր հեքիաթները «նախկինների», «ղարաբաղցիների» և «օլիգարխների» մասին։
Նայեք այս տեսանյութին և հիշեք՝ եթե սրանք մնացին, ապա վաղը բոլորիս բերանները այս կարգի փակելով տանելու են «Արևմտյան Ադրբեջան»»։

Աղբյուրը`   Արման Աբովյան