«Սկսեք սովորել, որ Երևանում ձեզ այլևս չեն սիրում»․ Հայկ Մարության
![]() «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Էս ի՞նչ ա անում» գրառմամբ։ Անդրադառնալով երեկ Արաբկիրում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է․ «Դուք երկրի վարչապետն եք, ձեզ ո՞վ է իրավունք վերապահել կնոջը քաշքշելու: Արդեն որերորդ անգամն է, որ մարդը, ով դուրս է գալիս և ձեզ ասում՝ ընդդիմադիր խոսք, դուք հարձակվում եք նրա վրա, բայց դա նորմալ չի չէ՞։ Էդ մարդը ոչ Ռոբն ա, ոչ Սերժն ա, չեք տեսնո՞ւմ՝ կին ա, էդ կինն Արաբկիրում ա ապրում, ինքը չի եկել Կառավարության շենքի մոտ բողոքի, դուք եք գնացել իր բակ, գոռգոռում եք, ինքն էլ իր կարծիքն է ձեզ արտահայտում։ Այո՛, դեմ ա ձեր կարծիքին, իրա կարծիքն ունի, պատկերացրեք՝ այդպիսի բան էլ է լինում և, ընդհանրապես, սկսեք սովորել, որ Երևանում ձեզ չեն սիրում այլևս, չեն հավատում և ոչ միայն Երևանում, այլ Երևանից դուրս»։ Աղբյուրը` Հայկ Մարության |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
