Արաբկիրում բացահայտվել է կեղծ գեմբլինգի հանցավոր խումբ
![]() Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում: Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոջառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես՝ խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո և փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։ Ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը․ «Ի՞նչ է կեղծ գեմբլինգը։ Հանցավոր խմբերի կողմից ստեղծում են առցանց կեղծ խաղատներ, որոնց միջոցով հափշտակում են քաղաքացիների միջոցները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություն է իրականացրել։ Այդ խաղատներում վճարումները կարող են կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։ Օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Ավելին, հանցագործները ստեղծել էին նաև USDT-ի նման կեղծ կրիպտոմիավորներ՝ մարդկանց մոլորեցնելու և հափշտակություններն իրականացնելու համար»։ Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
