Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ.

«Քոնը փողոցայինն է՝ ճվալը, ստախոսությունը, մանիպուլյացիան»․ Մարգարիտ Եսայան

57
Այսօր, 17:18
«Քոնը փողոցայինն է՝ ճվալը, ստախոսությունը, մանիպուլյացիան»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիստերիկ, քեզ կորցրել ես, այո, վերջին ճիգերդ ես դնում, ով-ով, դու ամենալավը գիտես՝ վերջացար։ Ճղա-ճղճղա, քեզ պատեպատ տուր, կոկորդդ պատռի, ուրիշ տեղերդ պատռտի, դեմքդ արդեն վաղուց է պատռտված, մերժված սրիկա։
Չեմ էլ ուզում քաղաքական բաներ գրել, քեզ հակադարձել և տեղը դնել քաղաքականապես, որովհետև քոնը քաղաքական չի, և չի եղել քաղաքական երբեք, քոնը փողոցայինն է, կոկորդիդ ամբողջ բացվածքով ճվալը, ստախոսությունը, մանիպուլյացիան։ Շատ մեծ պատիվ կլինի քեզ քաղաքակիրթ և քաղաքական հակադարձելը։ Դրա համար էլ ասում եմ՝ զզվում եմ քեզնից։ և, այո, սրան ձայն տվողը իր նմանն է լինելու, ոչ մի ադեկվատ մարդ, ոչ մի խելքը գլխին մարդ սա այլևս չի կարող և չպետք է հանդուրժի։
Հարգելի քաղաքացիներ և գյուղացիներ, սթափվեք․․․
Աստված ջան, մեր ժողովրդին խոհեմություն տուր․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան