Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալված անձը հոգեբուժարանում ինքնասպան է եղել
![]() Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: «Ֆակտոր»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: «Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: ՔԿ-ից հայտնում են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»: Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է նախընտրական քարոզչությանը խոչընդոտել, որի համար քաղաքացին ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե: Մեր տեղեկություններով՝ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան: Ոստիկանությունից պարզաբանում են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Նշենք, որ այսօր՝ ժամը 18.07-ին է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,- գրում է լրատվամիջոցը։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
