«Դա թյուրիմացություն է»․ Քոլեջի պարզաբանումը՝ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ
![]() Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախյին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրապարակում է մի ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես են Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում դասախոսը ուսանողներին հրահանգում ժամը 17:00-ին լինել հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար։ «ԱրմԼուր»-ը գրում է․ «Զանգահարեցինք քոլեջ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ Զրույցի ընթացքում քոլեջի կարիերայի պատասխանատուն հերքեց տեղեկությունը՝ պնդելով, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ երբևէ չի եղել։ Նշել է, որ գոյություն ունի պետական մակարդակի որոշում և գրություն՝ ուղարկված բոլոր ուսումնական հաստատություններին, որը խստիվ արգելում է ներգրավվածությունը որևէ կուսակցության քարոզարշավին․․․ Քոլեջի տնօրենտ չպատասխանեց մեր զանգերին։ Դեպքի առնչությամբ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ կուսումնասիրեն ներկայացված ահազանգը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում դրան կտրվի սահմանված ընթացք»։ |

«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան
6100:12
«Ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու համար». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6300:00
«Քաղաքական հետապնդnւմների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է հիշեցնել՝ իրավունքը չի կարող նսեմացվել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
47Երեկ, 23:30
«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
65Երեկ, 23:18
«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան
89Երեկ, 23:06
«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան
121Երեկ, 22:42
