Թուրքիայում հայտնաբերել են Աթենասի` երկու մետր բարձրությամբ արձան
774
Կիրակի, 10 մայիսի, 2026 թ., 20:18
![]() Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Լաոդիկեա հին քաղաքում հնագետները հայտնաբերել են մոտ երկու մետր բարձրությամբ Աթենասի մարմարե արձան: Արևմտյան թատրոնի համալիրում գտածոյի մասին հայտարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը: Արձանը գտնվել է ավերակների մեջ՝ բեմի արտաքին պատի հետևում։ Աստվածուհու գլուխը դեռևս չի հայտնաբերվել։ Սպիտակ մարմարից պատրաստված քանդակը պատված է բարակ պեպլոսով և թիկնոցով, իսկ կրծքավանդակի վրա պատկերված է Մեդուզայի գլուխը՝ օձերով։ Հագուստի ծալքերը մշակված են մանրակրկտությամբ, բայց կերպարի հետևի մասը մնացել է անավարտ, ինչը վկայում է, որ այն նախատեսված է եղել սյուների միջև տեղադրելու համար։ ![]() ![]() |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24


