Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
![]() Wildberries-նն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները․ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։ Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։ «Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել թելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասել է Մկրտչյանը։ Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։ |

«Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում»․ Օլեգ Դուլգարյան
13409:00
«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
295Երեկ, 13:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
133Երեկ, 11:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
151Երեկ, 09:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
18026.11.2026, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
19425.11.2026, 21:12
