«Դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»»․ ԿԸՀ
![]() ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը։ Պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։ ԿԸՀ-ն պարզաբանման մեջ արձանագրել է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում են ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները։ 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի չի անրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն։ Արձանագրենք նաև, որ ԿԸՀ-ն ստացել է նույն սուբյեկտի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԸՀ-ն։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
