Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Քաղաքականությունը կա՛մ պայքար է, կա՛մ առևտուր»․ Նարեկ Մալյան

61
Այսօր, 13:18
«Քաղաքականությունը կա՛մ պայքար է, կա՛մ առևտուր»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմնական, անկյունաքարային, կոնցեպտուալ տարբերությունն իշխանության և ընդդիմության միջև, դա պայքարի համարձակության ուղղությունն է:
Իշխանության ճամբարում համարձակության ալիքը վերևից ներքև է իջնում: Նիկոլն ամեն օր, օրը 24 ժամ «դուխ» է տալիս իր շուրջ հավաքվածներին, ասելով թե ամեն ինչ իր վերահսկողության ներքո է, անհանգստանալու ոչինչ չկա: Վերևից ներքև իջնող «դուխի» արդյունք է ԱԺ-ում քպականների կողմից հրապարակային լկտի պահվածքը: Այդ պահվածքը խրախուսվում, կուլտիվացվում է «վերևից»: Եթե չլիներ իրենց առաջնորդից իջնող «դուխը» ՔՊ պատգամավորներից նույնիսկ գվվոց դուրս չէր գա:
Հակառակ պատկերն է ընդդիմության ճամբարում: Ընդդիմադիր առաջնորդության ջահը պինդ գրկած Քոչարյանը իր հրապարակային խոսքում, իր արարքներում զգուշավոր է: Լրատվականների տաղավարներում անընդհատ կրկնվող «մենք ամենամեծ ընդդիմադիր ուժն ենք» արտահայտությունն իրական կյանքում զրոյանում է, երբ նույն ԱԺ-ում տեսնում ենք Քոչարյանի խեղճացած ընդդիմադիրներին: Ընդդիմության «դուխը» հակառակ ուղղությունն ունի՝ ներքևից վերև: Սովորական, հասարակ մարդիկ գնում են ավելի համարձակ-ռադիկալ քայլերի քան ինքնահռչակ քաղաքական առաջնորդները: Մենք վերջերս ավելի հաճախ լսում ենք սովորական, քաղաքականապես չաֆիլացված մարդկանց համարձակության մասին, քան ինքն իրեն ընդդիմության առաջնորդ հռչակած Քոչարյանի:
Դեպքերը շատ են՝ նիկոլի վրա խնձոր նետած պապիկը, Սամվել Վարդանյանը, Արմեն Գրիգորյանը, պատշգամբից նիկոլին միջնամատը ցուցադրած սրտաբանը, մետրոյի Արցախցի աղջիկը, դպրոցական եղբայրները…
Նրանց բոլորի համարձակությունը ներքևից ուղղվում է դեպի վերև՝ քաղաքական առաջնորդություն ու ցավոք տեղ չի հասնում: Իրականում մի քանի հայհոյախոս պառավի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, եթե ցանկանում էր առաջնորդել ընդդիմադիրներին, հիմա ոչ թե նախընտրական խարդավանքներ պետք է հյուսեր, այլ կազմակերպեր ու առաջնորդեր երկու դպրոցականների կալանքի դեմ փողոցային պայքարը: Դպրոցականները իրենց առավելագույնից շատ արեցին: Ընդդիմադիր առաջնորդը արժեզրկում և ոչնչացնում է նրանց զոհողությունը: Բոլոր թվարկած մարդկանց զոհողությունը Քոչարյանը փորձում է դարձնել քաղաքական առևտրի առարկա:
Քաղաքականությունը կամ պայքար է, կամ առևտուր: Քոչարյանի կողմից պայքար չկա…»։

Աղբյուրը`   Նարեկ Մալյան