Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Սեպտեմբերյան պատերազմների միստիկան»․ Ոսկան Սարգսյան

75
Այսօր, 11:42
«Սեպտեմբերյան պատերազմների միստիկան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերյան պատերազմները և միստիկան
Ես միստիկ չեմ, սակայն որոշ բաների մասին ուզում եմ հայտնել։ Հիշո՞ւմ եք Լեդի Գագայի հայտնի երգը, դրանում պատերազմի մասին մեզ արված զգուշացումը, նաև այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախի շատ բնակավայրերի, տարածքների հանձնումը կատարվեց խորհրդանշական օրերի, որովհետև այդպես էին որոշել այդ պատերազմը նախաձեռնողներն ու իրականացնողները։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դրանից 2 տարի անց 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ հարձակում գործեց, տարածքներ գրավեց։ 2023թ․սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախը լիովին հայաթափվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք չընտրվեն, սահմանադրական մեծամասնություն չունենան, այս տարվա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Փաշինյանը որտեղի՞ց գիտի այդ պատերազմի մասին, ո՞վ կարող էր այդ մասին իրեն հայտնել, ո՞վ կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել։ Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, Արցախն այլևս չկա։ Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի պետականությունը ունենում է կործանման պատմական փուլեր։ Նա իր կրծքին փակցրել է, այլոց բաժանում, մարդկանց կրծքերին փակցնում է Հայաստանի քարտեզի պատկերով կրծքանշան։ Կրծքի այդ հատվածում սովորաբար փակցնում են մահացած հարազատների, ընկերների լուսանկարները, իսկ Հայաստանի Հանրապետությունը, փառք Աստծո, կա, ի՞նչ կարիք կա Հայաստանի պատկերով կրծքանշան փակցնելու։ Մտածեք Նիկոլ Փաշինյանի բերած 3 պատերազմների, իր խոսքերով՝ «ինքնակամ զոհողության», կորսված Արցախի և Հայաստան պետությանը սպառնացող մեծ վտանգի մասին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան