«ԱՄՆ-ն տարածքային զիջումները համարում է պատերազմն ավարտելու միակ ճանապարհ»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը, ձգտելով ավարտել պատերազմը, կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ տարածքային զիջումների հասնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո Թրամփի վարչակազմը կվերսկսի ճնշումը Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս համաձայնի տարածքային զիջումների՝ պատերազմն ավարտելու նպատակով: «Նրանք ցանկանում են ավարտել պատերազմը։ Իմ մտահոգությունն է այն, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Վստահ եմ, որ նախագահ Թրամփը և նրա թիմը ցանկանում են ավարտել պատերազմը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսորներ չենք», - նշել է Զելենսկին։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ն Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու այլ տարբերակ չի տեսնում, քան «մեր տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերումը»: «Իմ մտահոգությունն այն է, որ ոչ ոք իրականում չի գնահատում նման որոշման վտանգը մեր անվտանգության համար», - հավելել է Զելենսկին: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
