Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Վարչախմբի պարագլուխը հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին». «ՀայաՔվե»

60
Այսօր, 11:54
«Վարչախմբի պարագլուխը հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև՝ արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին:
• Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր՝ ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:
Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:
«ՀայաՔվեն» հաստատակամ է՝ պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու՝ այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»:

Աղբյուրը`   ՀայաՔվե