Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան

157
Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ., 20:42
«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բագրատունյաց-Թադևոսյան խաչմերուկից մինչև նախկին բանվորի արձանի հրապարակ ճանապարհահատվածի երկարությունը կազմում է շուրջ 650 մետր: Այսօր ավտոմեքենայով այդ հատվածը կարողացա անցնել 43 րոպեում: Խցանում էր: Արդեն նախկին բանվորի արձանի մատույցներում էի: Հրապարակում իրական քաոս էր: Ոստիկաններ չկային: Զանգեցի ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ 102 ծառայություն: Պատասխանեցին 112 ծառայությունից: Նկարագրեցի իրավիճակը: Փորձեցի հարցնել,թե ինչ կլինի, եթե կանգնեմ նախկին բանվորի արձանի հրապարակում և բարձրաձայն պահանջեմ Փաշինյան Նիկոլի հրաժարականը: 112 կամ 102 ծառայության աշխատակիցը չլսեց հարցը և անջատեց հեռախոսը:
Այժմ ես ինքս իմ հարցին պատասխանեմ. եթե կանգնեմ ինչ-որ տեղ և բարձրաձայն պահանջեմ Փաշինյան Նիկոլի հրաժարականը, ապա կգան մեծ թվով ոստիկաններ և, ամենաքիչը՝ բերման կենթարկեն: Իսկ այն, որ հարյուրավոր մարդիկ խցանման մեջ են, քաոս է, մեր ոստիկաններին չի հետաքրքրում՝ ոստիկան չկա: Հետևաբար՝ եթե ցանկանում եք խցանումը շուտ բացել, ապա պահանջեք Փաշինյան Նիկոլի հրաժարականը:
Փաստորեն, ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան