«Քոչարյանը պետք է շանս տա ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնել Նիկոլին ու նիկոլիզմը». Միհրան Հակոբյան
45
Այսօր, 13:00
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեղեցում Նիկոլին բշտած դպրոցական տղաները ձերբակալվեցին: Նիկոլի ռեժիմը նրանց մեղադրանք է առաջադրել: Այս խայտառակ «քեյսը» կարող էր և պետք է լիներ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, 2026-ի ընտրությանը վարչապետի թեկնածու հայտարարված Ռոբերտ Քոչարյանի հականիկոլական պայքարի առանցքն ու դրոշակը: Բայց ոչ, Քոչարյանը ձեռքերը լվացել ու կողքից հետևում է, որովհետև գիտի՝ հենց թեմային մոտենա, տղաների հարազատներն ասելու են՝ մի քաղաքականացրեք, այլ կերպ ասած՝ մեզանից հեռու խաղացեք: Ինչո՞ւ են ասելու, որովհետև Քոչարյանն «իր անցյալի բեռով» ու 2021-ից հետո ձեռք բերած «լուզեռի» կերպարով վանում է, անգամ, նրանց, ովքեր ատում են Նիկոլին ու նիկոլական Հայաստանի իրողությունները: Նկատե՞լ եք, որ 2021-ից սկսած ոչ մի սոցիալական դժգոհություն Քոչարյանը չի կարողացել կանալիզացնել դեպի քաղաքական ընդդիմադիր հարթակ, որպես «տիտղոսավոր ընդդիմության» առաջնորդ՝ չի կարողացել քաղաքականացնել որևէ տեսակի հակակառավարական շարժում, չի կարողացել դառնալ որևիցե տեսակի անհամաձայնության տրիբունը: Չի կարողացել ու չի կարողանում, երբեք չի կարողանալու, որովհետև իր քաղաքական գոյությամբ Քոչարյանն ընդիմությանը մարգինալացրել է ճիշտ այնպես, ինչպես Նիկոլն է իր քաղաքական գոյությամբ մարգինալացրել իշխանությանը: Կա՞ ելք, այո՝ կա. Քոչարյանը կարող է անձամբ դեմոնտաժի ենթարկել Հայաստանն ու հայ ժողովրդին փակուղի մտցրած նիկոլաքոչարյանական դժոխային համակարգը: Միևնույնն է, Քոչարյանը 2026-ի ընտրությանը «չի կրելու», ավելին՝ 8 տոկոսի շեմը չի հաղթահարելու, իսկ ընդիմության ֆավորիտ հատվածն արդեն իսկ հայտարարել է, որ Քոչարյանին ձայն չի տալու: Եթե Քոչարյանի նպատակը ձայների փոշիացումը, նույն ինքը՝ Նիկոլին 5 տոկոս նվիրելը չէ, ապա օր առաջ պետք է հայտարարի, որ չի մասնակցում ընտրությանը: Պետք է հայտարարի ու շանս տա ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնել Նիկոլին ու նիկոլիզմը…»: