«Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի բացման»․ #WSJ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ գործողությունը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Նշվում է, որ վերջին օրերին Թրամփը և նրա օգնականները եկել են այն եզրակացության, որ նեղուցը բացելու փորձի դեպքում հակամարտության ժամկետները կգերազանցեն նախատեսված 4-6 շաբաթը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախագահը որոշել է, որ Վաշինգթոնը պետք է սահմանափակվի հիմնական նպատակներով՝ կրճատել Իրանի ռազմածովային հնարավորությունները և նրա հրթիռային պաշարները: Նախատեսվում է դադարեցնել ռազմական գործողությունները՝ միաժամանակ ճնշում գործադրելով Թեհրանի վրա՝ ազատ առևտուրը վերականգնելու նպատակով։ Նշվում է, որ եթե այդ ջանքերը ձախողվեն, ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Եվրոպայում և Պարսից ծոցում իր դաշնակիցների վրա՝ նեղուցը բացելու նախաձեռնությունը ստանձնելու համար։ Լրատվամիջոցի աղբյուրները հավելել են, որ Թրամփը կարող է նաև քննարկել ռազմական տարբերակները, սակայն դրանք նրա գերակա խնդիրը չեն։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
