Շվեյցարիան դադարեցրել է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով
![]() Շվեյցարիան դադարեցնում է ռազմական տեխնիկայի արտահանումը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներգրավված երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, չեզոքության մասին օրենքի խախտման պատճառով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են երկրի իշխանությունները։ «Դաշնային խորհուրդն ուսումնասիրել է չեզոքության սկզբունքի կիրառման հետևանքներն իրանական հակամարտության մեջ ներգրավված պետություններ արտահանումների վրա։ Հակամարտության ամբողջ ընթացքում չի թույլատրվում ռազմական տեխնիկայի արտահանումն Իրանի հետ միջազգային զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներ»,- ասվում է կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Փաստաթղթում նշվում է, որ «ըստ չեզոքության սկզբունքի՝ ներկայումս ռազմական տեխնիկայի արտահանումն ԱՄՆ չի կարող թույլատրվել»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
