«Երբ մտածել ենք, որ կա երաշխավոր, նրա միջոցով խնդիրը լուծենք, դա մեզ բերել է էսկալացիայի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, որի պարտավորությունները դե յուրե շատ հստակ և շատ մանրակրկիտ ձևակերպված են եղել, բայց այդ մեխանիզմը չի աշխատել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ ընդգծելով՝ նման մեխանիզմները չեն աշխատում և պատմությունը, այդ թվում հայ ժողովրդի պատմությունը դա է ցույց տվել։ «Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեզ վրա։ Դա համարել ենք մեր խնդիրը, մեր լուծելու խնդիրը։ Եվ ընդհակառակը, երբ որ մեր մտածողությունը եղել է երաշխավորային, պայմանական ասած, մենք մտածել ենք, որ ահա կա երաշխավոր և նա պիտի լուծի հարցերը, կամ մենք այդ հարցերը պետք է լուծենք նրա միջոցով, ամեն անգամ դա մեզ բերել է էսկալացիայի, սրման, դա բերել է պատերազմի, կորուստների։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել ենք ծանր կորուստների գնով, բայց մենք դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով, և բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Փաշինյանը չէ՞ր մեզ նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7022:24
«Չեմ ընդունում Հ1-ի կեցվածքը, որը դարձել է ՔՊ-ի խոսափող»․ Տիգրան Դավուդյան
7022:12
«Գլխավոր դիրիժորներն իշխանության ներկայացուցիչներն են»․ Արտակ Բեգլարյան
8421:42
«Որոշ տեսակի հանցագործությունների թիվը շեշտակի աճել է»․ Գառնիկ Դանիելյան
6421:30
«Նիկոլը շարունակում է հանցավոր վարքագիծ դրսևորել՝ ահաբեկել հայ ժողովրդին»․ Պետրոս Մակեյան
9120:45
«Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթե վագր է». Թրամփ
12120:39
