Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.

«Նրանց խոսույթով բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը»․ Նիկոլ Փաշինյան

147
Երեկ, 18:06
«Նրանց խոսույթով բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը»․ Նիկոլ Փաշինյան

«Հաստատված խաղաղությունը մի կողմ դնել, նշանակում է բացել պատերազմի դաշտը, առավել ևս այն խոսույթով, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են, որդեգրում են և հանդես են գալիս այդ դիրքերից․․․ Այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը։ Իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա մինաշնակ ճակատագրական սպառնալիք է ՀՀ-ի անվտանգության համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ համար և ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը, իսկ թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա տեսել ենք։ Մի փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,- հավելել է Փաշինյանը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան