«Մեր Սահմանադրության հարցը արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու». Նիկոլ Փաշինյան
![]() «Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում կախվածության հռչակագիր է» և օրինակ բերել. «Պատկերացրեք, որ դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք մի ընդհանուր հարթակում, սպառնում եք ձեր և՛ դիմացի, և՛ կողքի, և՛ հետևի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն: Ո՞նց եք սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում: Միայն ու միայն արտաքին օգնությամբ, այսինքն՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք»: Փաշինյանը չի բացառել, որ առաջիկայում Սահմանադրության տեքստի վերլուծությամբ ցույց կտա, թե ինչու է Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր: «Էլի ուզում եմ ասել, որ Սահմանադրությունը և այս խոսակցությունը մեզ է պետք. դա մեր ներքին օրակարգի հարցն է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- հավելել է նա: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
