Շենգավիթի թաղապետարանում հայհոյել ու ծեծել են աշխատակցին, ով պահանջել է իր աշխատավարձը
![]() Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Մխիթարյանն այսօր բողոքի ակցիա է արել Կառավարության շենքի դիմաց։ Ըստ նրա՝ ինքն աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնում, վերջին 2 ամսվա աշխատավարձ չեն տվել, իսկ երբ բողոքով դիմել է իրենց, ծեծել են և անպատիվ խոսքեր ասել։ «Երբ ես անցած տարվա նոյեմբերին բողոքի ակցիա արեցի Կառավարության դիմաց, որ ինձ՝ որպես 3-րդ կագի հաշմանդամ ու անապահով, տան տանիքի վերանորոգման համար ծածկեր տրամադրեն, դա առիթ է դառնում, որ Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատուն՝ Լյուդվիգը, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ինձ բացակա են դնում և աշխատավարձս չեն տալիս, նաև պրեմիայից են զրկել 2 անգամ։ Իսկ երբ գնացել եմ աշխատավարձս պահանջելու նրա սենյակում, որտեղ ինքն էր ու ընկերները, ինձ անպատիվ խոսքեր են ասել ու ծեծել»,- ասել է Աիդա Մխիթարյանը։ Նա հայտնել է, որ դեպքի մասով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դիմել է նաև ՄԻՊ-ին։ |

«Կոչ եմ անում՝ խայտառակությունից խուսափելու համար վերացնել Վեհափառի խափանման միջոցը»․ Նիկողոս Հովհաննիսյան
3710:48
«Եվրոյոնջեքին Նիկոլը լավ կտել ա»․ Արամ Գևորգյան
5910:12
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
10809:33
Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»
7109:18
Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը
12308:56
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
