«Վաշինգթոնում ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Ռուբիոն և Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել»․ #WP
1079
Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ., 12:01
![]() Վաշինգթոնի «Ֆորտ ՄըքՆեյր» ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ ԱՄՆ իշխանությունները դեռ «չեն պարզել, թե որտեղից են դրանք եկել»: Թրամփի վարչակազմը մտահոգված է Իրանի կողմից «ԱՄՆ տարածքում գտնվող պաշտոնյաների» դեմ հնարավոր պատասխան հարվածներով։ Միջադեպի կապակցությամբ բազայում անվտանգության միջոցառումները խստացվել են։ Դիտարկվել է Ռուբիոյի և Հեգսեթի տարհանումը, բայց այն չի իրականացվել։ Ավելի ուշ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են արձագանքման հնարավոր միջոցները: |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
