«Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան»․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց
![]() ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Այս մասին նշվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից հրապարակված «2026 թվականի սպառնալիքների տարեկան գնահատականը» զեկույցում։ «ԱՄՆ-ի հովանու ներքո օգոստոսի 8-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության գագաթնաժողովը ստեղծել է հնարավորություն՝ երկու երկրների համար երկարատև խաղաղության համաձայնագիր կնքելու և նպաստել է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Գագաթնաժողովի արդյունքները ներառում էին՝ խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ նախնական համաձայնություն և ԱՄՆ-ի կողմից կառավարվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի ստեղծման ծրագրեր, որը կկապի Ադրբեջանը Նախիջևան էքսկլավի հետ՝ հարավային Հայաստանի տարածքով՝ բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար։ Այս զարգացումները ներկայացնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության զգալի փոփոխություն: 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել Խաղաղության գագաթնաժողովից ի վեր ստեղծված թափը: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե բացակայում են: 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, ինչին մի քանի օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխադարձաբար պատասխանեց։ Այդ ժամանակվանից ի վեր, Ադրբեջանը բենզին է մատակարարել և թույլատրել է ցորենի փոխադրում դեպի Հայաստան։ Սակայն խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելու այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարող պնդում, քայլ, որը կպահանջի, որ ՀՀ-ն անցկացնի սահմանադրական հանրաքվե, որի ընդունումը երաշխավորված չէ», - նշված է զեկույցի մեջ։
|

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
