«ԱՄՆ հետախուզական ծառայության 2026 թ. տարեկան զեկույցում հատուկ տեղ է հատկացված ՀՀ-ին»․ Ռուբեն Սաֆրաստյան
67
Այսօր, 11:42
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ժամ առաջ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը: Այնտեղ հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։ Ստորև տեղադրել ենք այդ հատվածի թարգմանությունը ամբողջությամբ․ «ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծեց, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստեց է տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։ • Այս զարգացումները նշանակալի փոփոխություն են ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության մեջ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնեց վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչության վերահսկողության ներքո։ • Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, ըստ երևույթին, պատրաստակամ են եղել պահպանելու Խաղաղության գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե բացակայում են։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերի ընթացքում փոխադարձեց այդ քայլը։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը Հայաստան է մատակարարել բենզին և թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումներ։ • Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ։»