«ԱՄՆ-ն կարող է հազարավոր զինծառայողներ տեղափոխել Մերձավոր Արևելք»․ #Reuters
![]() ԱՄՆ-ն դիտարկում է Մերձավոր Արևելք հազարավոր լրացուցիչ ամերիկացի զինծառայողների տեղափոխման հնարավորությունը, մինչ Թրամփը մտածում է Իրանի նկատմամբ հետագա քայլերի մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նշվում է, որ այս տեղակայումները կարող են Թրամփին լրացուցիչ տարբերակներ ապահովել, քանի որ նա քննարկում է ԱՄՆ գործողությունների հնարավոր ընդլայնումը։ Նշվում է, որ այդ տարբերակները ներառում են նավթատար նավերի անվտանգ անցման ապահովումը Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային և ռազմածովային ուժերի միջոցով, ասել են աղբյուրները: Սակայն նեղուցի անվտանգությունը կարող է նաև նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գոտում, ասել են չորս աղբյուրներ, այդ թվում՝ երկու ամերիկացի պաշտոնյա: Թրամփի վարչակազմը նաև քննարկել է Իրանի Խարկ կղզի ցամաքային զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնել են հարցին ծանոթ երեք անձինք և երեք ամերիկացի պաշտոնյաներ։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ նման գործողությունը կլինի շատ ռիսկային։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները նաև քննարկել են ամերիկյան ուժեր տեղակայելու հարցը՝ բարձր հարստացված ուրանի պաշարները հսկելու համար։ Այնուամենայնիվ, Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ առայժմ ցամաքային ուժեր Իրան ուղարկելու մասին որոշում կայացված չէ, սակայն նախագահ Թրամփը ոչ մի տարբերակ չի բացառում։ |

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
9003:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
17202:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
13600:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
156Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
155Երեկ, 19:36
