«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»․ Արաղչի
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների նկատմամբ նրա դիրքորոշման համար։ «Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ նրանք պայթեցրին Թեհրանի վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցության։ Նրա ներկայիս «մտահոգությունը» չհաջորդեց Իսրայելի կողմից մեր գազային օբյեկտների վրա հարձակմանը։ Այն հաջորդեց մեր պատասխանին, ինչը ցավալի է», - գրել է Արաղչին X-ում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի կողմից Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված հարվածներից հետո խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ «Մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների դեմ հարվածների նկատմամբ», -X-ի իր էջում գրել է Մակրոնը։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
