Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.

«11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում»․ «Հրապարակ»

110
Այսօր, 09:18
«11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ջեյ Դի Վենսի և պատվիրակության մյուս անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։
ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։

Ֆուրշետը մատուցվել է 200 անձի համար Բաղրամյան 26-ում և Զվարթնոց օդանավակայանում՝ 50 անձի համար։ Հյուրասիրությունը ներառել է թխվածքի տեսականի, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք ու սառ ուտեստներ, այդ թվում՝ խորովածի տեսականի, ձկան տեսականի, գյուղական կարտոֆիլ, պանրի ու զեյթունի տեսականի, բնական և գազավորված ըմպելիքներ և այլն։ Այս ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել է 11,112,600 դրամ։
Նշենք, որ «Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին»: