«ԼՂ-ից տեղահանվածներին երևանամերձ մարզերում 3 միլիոն էինք տրամադրում, կդարձնենք 4 միլիոն»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք ուսումնասիրել ենք, առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում, որտեղ 3 միլիոն է տրամադրվում, կդարձնենք 4 միլիոն»,- այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախահայերին տրամադրվող բնակապահովման 3 միլիոն դրամ արժողությամբ վկայագրի գումարի հնարավոր ավելացմանը վերաբերող հարցին: «Բացի Երևանից: Երևանում՝ ոչ, որովհետև, անկեղծ ասենք՝ մենք հիմա մյուս ծրագրերով էլ, եթե հետևում եք, տեսնում եք, որ փորձում ենք ծրագրերը մաքսիմալ ուղղորդել դեպի մարզեր․․․ Ովքեր ստացել են 3 միլիոնը, այդ 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով նաև իրենցը կավելացնենք, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կլինի: Նրանք, ովքեր հիմա 3 միլիոնի սերտիֆիկատ ունեն, բնակարան, տուն փնտրելիս, հարցը քննարկելիս կարող են արդեն, վստահաբար այդ հաշվարկով առաջնորդվել»,- հավելել է Փաշինյանը:
|

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
