«Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյանը՝ արցախցիներին
![]() «Մենք պետք է կենտրոնանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր քույրերն և եղբայրները ստանան ՀՀ քաղաքացիություն, տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Կառավարության տրամադրած աջակցությամբ 1700 ընտանիք արդեն տուն է ձեռք բերել Հայաստանում, սա մի կողմից քիչ թիվ չէ, մյուս կողմից մեզ անհանգստացնում է, որովհետև ուզում ենք, որ ավելի մեծ ծավալներով այն կատարվի»,- «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կային շահարկումներ, որ առաջիկայում ընտրություններ են, կառավարությունն ամեն ինչ անելու է, որ քաղաքացիություն ստանալու պրոցեսները ձգձգի, խոչընդոտի, բայց ընդհակառակը, մենք անհանգստացած ենք, որ ծավալները քիչ են։ Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում․ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անել, որ այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծվի»,- հավելել է վարչապետը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
