«Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»․ Առուշ Առուշանյան
![]() Կիրակի ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մոտեցել և բարևել է Նիկոլ Փաշինյանին, որը հանրային տիրույթում խոսակցությունների թեմա է դարձել։ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Առուշ Առուշանյանի հետ: «Ես Գորիս համայնքի ղեկավարն եմ: Եթե ՀՀ վարչապետն այց է ունենում մեր համայնք, իմ պարտավորությունն է դիմավորել նրան, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնց համայնքի ղեկավարը պետք է պատասխանի, ինչպես այդ օրը. վարաչպետն ինձ հարցեր տվեց, ես պատասխանեցի։ Մենք ունենք նորմալ շփում, կառուցողական հարաբերություններ և նորմալ է, որ ես պետք է դիմավորեի»,- մեկնաբանել է Առուշ Առուշանյանը։ «Ընդդիմադիր դաշտում կարծիք կա, որ առաջիկա ընտրություններին աշխատելու եք ՔՊ-ի օգտին» հարցին՝ Առուշանյանը պատասխանել է. «Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ էլ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»: |

«Եթե ՌԴ-ն հիբրիդային պատերազմ մղեր, ընթացք կտար մաքսանենգ առևտրի հետ կապված գործերին»․ Ոսկան Սարգսյան
2917:06
«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
6816:42
«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8415:36
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
6815:12
«Իրանի վրա հարձակումներն ու նրա պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում». Էրդողան
10915:03
«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8314:48
