«Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու»․ Մամիկոն Ասլանյան
![]() Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ «Այսօր ես կանգնած եմ մի որոշման առաջ, որը պայմանավորված չէ պահի ազդեցությամբ։ Սա երկար ճանապարհի շարունակությունն է։ Ես անցել եմ երկարատև ճնշումների միջով։ Ինձ փորձել են կոտրել, լռեցնել, դուրս մղել։ Բայց ես չեմ հանձվել, որովհետև իմ պայքարը երբեք անձնական չի եղել։ Իմ պայքարը եղել է հանուն արդարության՝ հանուն իմ մեծ ու փոքր հայրենիքի։ Վերջին 10 տարիներին ես երկու անգամ ստացել եմ ժողովրդի վստահությունը՝ հաղթելով ընտրություններում։ Ես գիտեմ Վանաձորի և Լոռու զարկերակը, զգացել եմ մարդկանց սպասումները, ցավն ու հույսը։ Այսօր ես այդ մեծ հույսը տեսնում եմ Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես ապրել եմ, բոլորը գիտեն և տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Այս ծրագրերում ես տեսնում եմ վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան։ Ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։ Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է՝ համախմբող առաջնորդ, թանձր հայկականությամբ, հավատով և հայրենասիրությամբ օժտված։ Մարդ, ում ես վստահում եմ։ Այս որոշումը նաև ժողովրդի հետ իմ շփումների արդյունքն է։ Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու։ Եվ այսօր հստակ ասում եմ՝ ես պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը և կազմակերպչական կարողությունները ներդնել հանուն վաղվա Հայաստանի։ Սա պարզապես միացում չէ թիմին։ Սա արժեքների նույնականացում է։ Սա շարունակությունն է այն պայքարի, որի արդյունքը պետք է լինի ուժեղ և արժանապատիվ Հայաստանը»,- ֆեյսբուքյան էջում ասել է Ասլանյանը։ Աղբյուրը` Մամիկոն Ասլանյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
