«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»․ Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է․ «Շվեդական հետազոտական ժողովրդավարությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկն արձանագրել է, որ ժողովրդավարության սանդղակում Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են և բռնատիրություն է սկսվել․․․ Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ, ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակած զեկույցում։ Լիբերալ ժողովրդավարության ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային քննարկման ցուցանիշով, թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել է շուրջ 20 հորիզոնականով․․․ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Կարաբաս-Բարաբաս դեմքով փորձի հոխորտալ ներսում, իսկ դուրսում փիսիկ խաղալ, մեկ է Հայաստանի իրական իրավիճակը թաքցնել հնարավոր չէ։ Այն մարդկանց համար, ովքեր նստում են այս խորհրդարանական շենքում։ Հայաստանը վաղուց ժողովրդավարություն չէ, Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
