«Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Հայր Տիրան
![]() Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փետրվարի 28-ից փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տեսուչ Տիրան վարդապետ Հակոբյանը։ «Ինչպես որ արդեն բոլորիս հայտնի է, փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն համատեղ ձեռնարկեցին ռազմական գործողություններ Իրանի դեմ, և իշխանությունն անվտանգության նկատառումներից ելնելով հրահանգեց փակել հանրային նշանակության բոլոր վայրերը՝ այդ թվում սրբատեղիները։ Փակ են բոլոր սրբատեղիները՝ հրեական, քրիստոնեական և նաև մուսուլմանական։ Սուրբ Հարություն տաճարի ներսում մենք՝ հոգևորականներս, մեր ամենօրյա արարողությունները կատարում ենք, բայց քաղաքացիները չեն մասնակցում դրանց։ Արարողությունները չեղարկվել են իրաապահների և մեր համատեղ քննարկումների արյդունքում»,- ասել է Հայր Տիրանը։ Նրա խոսքով՝ տաճարի դռները փակվել են երեք եկեղեցիների՝ հայ առաքելական եկեղեցու, հույն ուղղափառ եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու սպասավորների համատեղ որոշմամբ։ Չեղարկված են բոլոր հանդիսավոր արարողությունները։
Տիրան վարդապետը նաև նշել է, որ իր տեղեկություններով, ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
