«Ընտրական պրոցեսի առանցքային հարցերից է այն, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Որ բանկ մտնում ես՝ հերթեր են: Ես չեմ հասկանում, մեր քաղաքացիները ինչի՞ պատճառով են ստիպված այդքան հերթ կանգնել բանկերում: Ինչո՞ւ է մարդկանց կյանքի ընթացքն այսքան շատ «կախվել» բանկերից: Եվ սա այն դեպքում, որ շատ շատերը օգտվում են վճարային տերմինալներից և օնլայն բանկինգից: Եվ սրանով հանդերձ՝ գրեթե բոլոր բանկերի մասնաճյուղերում հերթեր են: Սա ցույց է տալիս, որ քաղաքացուն դարձրել են բանկի «դոնոր»: Չէ՞ որ այդ ամենը ենթադրում են միջնորդավճարներ, ֆինանսական օպերացիաներ, որոնք բանկերին ապահովում են գերշահույթներ: Վերջին չորս տարիներին Հայաստանի բանկային համակարգը աշխատում է գերշահույթներով: Որովհետև ոչ միայն ռելոկանտներ են եկել կամ ՌԴ հանդեպ պատժամիջոցների այլ էֆեկտներ կան, այլ պարզապես Հայաստանի կառավարությունը ավելի ու ավելի է կայացնում որոշումներ, որոնք մարդկանց կյանքում բանկերը դարձնում են անշրջանցելի: Երբ մենք խոսում ենք ընտրական պրոցեսի մասին, մոռանում ենք, թերևս, այդ բաղադրիչը: Բանկերը Հայաստանում կապիտալի խոշորագույն կրողներ ու «պահուստավորողներ» են, իսկ ընտրական պրոցեսում կապիտալի դիրքորոշումը առանցքային է, ուզեք, թե ոչ: Մենք խոսում ենք այն մասին, որ գործող իշխանությունն ունի ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունը, չգիտես ինչու կասկածում ենք Ռուսաստանի աջակցության առումով, բայց չենք խոսում, թերևս, այդ ամենից ավելի առարկայականի՝ բանկերի աջակցության մասին: Մինչդեռ, Հայաստանի բանկային համակարգը բնականաբար համաշխարհային բանկային կապիտալի մի օղակ է, ու անկասկած այդ հարցում օղակը չի կարող ունենալ ամբողջ շղթայից առանձին դիրքորոշում: Հետևաբար, Հայաստանի ընտրական պրոցեսի, կամ իշխանության ձևավորման պրոցեսի առանցքային հարցերից մեկը, եթե ոչ հարցերի հարցը, այն է, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
