«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արդեն որերորդ անգամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարում է, որ իրանցիները ցանկանում եմ բանակցել, իսկ երեկ ընդհանրապես նշեց, որ իրենք խոսում են Իրանի հետ։ Մինչդեռ իրանական կողմը մի քանի մակարդակներով պաշտոնապես հայտարարում է, որ ոչ միայն չի բանակցում ԱՄՆ-ի հետ, այլ նաև չի էլ պատրաստվում դա անել։ Ընդ որում, Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները՝ Իրանի լիարժեք միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում, տնտեսական պատժամիջոցների ամբողջական չեղարկում, պատերազմի ընթացքում Իրանին հասցված վնասի լիակատար փոխհատուցում կամ, այլ խոսքերով, ռազմատուգանքի վճարում։ Իրանական մեկ այլ նախապայման էլ իրականում գոյություն ունի, որն ուղիղ չի բարձրաձայնվում, սակայն, ըստ էության, այժմ, փաստացիորեն, իրականացվում է, և դա Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն է Իրանի կողմից»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

ՌԴ-ն հայտարարել է Սպահանում իր հյուպատոսության փակման մասին
16617:03
«Էփշթեյնի ցանցի մնացյալ անդամները ծրագրում են դավադրություն կազմակերպել ԱՄՆ-ում՝ Իրանին մեղադրելու համար». Լարիջանի
17815:39
«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը
10015:18
«Մարդիկ ուզում են պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության». Նիկոլ Փաշինյան
18414:54
«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին վերահսկում է երկիրը». Արաղչի
21314:21
«Մեր ինքնիշխանության, հիշողության և պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել». Արմեն Հովասափյան
13513:48
