«ՀՀ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով». հայտարարություն
![]() iLur-ը հայտնում է. «Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։ Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում»: |

«Համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն կատարել քաղաքական պատվեր»․ Մանե Թանդիլյան
3621:00
«Իքնահայեցման թխպամած մտորումներում Սերժ Ռուշանյանը հիշեց իր գիտակրթական մարտական ուղին». Արեգ Սավգուլյան
4620:54
«Երևանի դատավորն արդյո՞ք գործն ուղարկելու է Վճռաբեկ դատարան»․ Ռուբեն Մելիքյան
5720:24
Գագիկ Ծառուկյանի դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին
6920:12
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
7019:48
Դատարանը եկեղեցուն պատկանող տնից վտարել է կարգալույծ Տեր Թադեին և իր կնոջը
10319:30
