«Ներկրողներից մեկը ՀՀ «փրկիչ» Միհրան Պողոսյանն է, թող գա, իր կոկաինին տիրություն անի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Արձանագրվել է բացահայտումների 158 տոկոս աճ, որովհետև եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա: Դա ընդհանուր առմամբ պրոբլեմ է»,- այս մասին ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թմրամիջոցների հետ կապված դեպքերի բացահայտումներին: «Դուք տեղյակ եք, որ մենք ԱԽ նիստերում ենք այդ թեմաներին անդրադարձել, և ռազմավարության հետ կապված հայտնի իրադարձությունները գիտեք: Մենք անընդհատ խոսում ենք դրա մասին, բայց պետք է արձանագրենք, որ դա գլոբալ երևույթ է: Այնպես չէ, որ Հայաստանում առանձին իրավիճակ է զարգանում, բայց դա մեզ չի հանգստացնում և թուլացնում, մենք պետք է հետևողականորեն դրա դեմ պայքարենք: Դրա դեմ պայքարի ձևերից մեկը «300 դպրոց» նախագիծն է, որտեղ կան խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում, որպեսզի երիտասարդությունն ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա: Իհարկե, իմ ընկալումը նաև այն է, և հանձնարարական եմ տվել մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք ներկրողների և արտադրության վրա: Եթե պատկերացնենք՝ 1 տոննա թմրանյութ կա, այն բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր «պակետների», եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց «պակետների» հետևից, ուժասպառ կլինի մեր իրավապահ համակարգը: Մենք պետք է գտնենք խոշոր ներկրողներին և արտադրողներին»,- նշեց վարչապետը: Խոսելով 1 տոննա կոկաինի գործի մասին՝ նա նշեց. «Գիտեմ, որ գործն ուղարկվում է դատարան: Մեկը Հայաստանի «փրկիչ» Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է, թող գա, իր կոկաինին տիրություն անի, հետո տեսնենք՝ Հայաստանին ո՞նց է տիրություն անում»: |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
