«Իրանը հարձակում չի իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա»․ Բաղայի
![]() Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից հրթիռների նման արձակումներ չեն եղել»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։ Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել էր Կիպրոսի «Ակրոտիրիի» ավիաբազային ԱԹՍ-ի հարվածի մասին։ Մարտի 4-ին Թուրքիայում հայտարարել են երկրի օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի կողմից Իրանից արձակված հրթիռի վնասազերծման մասին։ Իսկ մարտի 5-ին ադրբեջանական կողմը հայտնել էր Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
