Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում

54
Այսօր, 20:00
Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում

Հունական մամուլը գրում է, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում ռադարային ցանց է ստեղծում՝ իր հսկողության և ռազմական կարողությունները մեծացնելու համար։

Հաղորդագրությունում նշվում է, որ այս քայլը կամրապնդի Թուրքիայի վերահսկողությունը շրջակա ծովային տարածքների նկատմամբ։ Բացի այդ, նշվել է, որ ռադարային կայանները կապված կլինեն Թուրքիայի կողմից իրականացվող այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ։

Ըստ հաղորդագրության՝ այդ նախագծերն ամրապնդում են Թուրքիայի ներկայությունը հյուսիսում և նպատակ ունեն ստեղծելու նոր գործնական իրավիճակներ, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիան 1974-ի հուլիսի 20-ից օկուպացրել է Կիպրոս կղզու հյուսիսը և թուրքական բանակը մինչ օրս շարունակում է տեղակայված մնալ այնտեղ։