Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.

«Ոգևորվել է այն ուժը, որն ամբողջ Հայաստանը գյուղ դարձրեց». Արմեն Խաչատրյան

60
Այսօր, 21:42
«Ոգևորվել է այն ուժը, որն ամբողջ Հայաստանը գյուղ դարձրեց». Արմեն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սամվել Կարապետյանի թիմակիցը Գյումրուն գյուղ է անվանել: Լավ չի արել, ճիշտ չի արել, Գյումրին քաղաքային կոլորիտ ու մշակույթ ունի։ Հիմա տեսեք՝ ով է ոգևորվել՝ նիկոլական պրոպագանդան։ Էն ուժը, որ ամբողջ Հայաստանը գյուղ դարձրեց, աղետ բերեց ազգի գլխին, երկիրը Ադրբեջանի կամակատար դարձրեց, հիմա հանկարծ Գյումրու պաշտպան դարձավ։ Գյումրու քաղաքապետարանը զինված գրոհով գրաված ուժը հիմա «վիրավորված» է Գյումրու համար»։

Աղբյուրը`   Արմեն Խաչատրյան