Նախկին դատախազը հոգեբանորեն խիստ ընկճված է եղել. մանրամասներ՝ ողբերգական դեպքից
![]() «Արմլուր»-ին ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի ողբերգական դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մտերիմները պատմել են, որ նա հոգեբանորեն խիստ ընկճված վիճակում է եղել, քանի որ ազատել էին իր հարազատ դատախազական համակարգից: Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024 թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Սուքիասյանը չէր վիճարկել այն դատարանում՝ չցանկանալով որևէ կերպ վնասել դատախազական համակարգը՝ հույսով, որ մի օր վերադառնալու է և դեռ հնարավորություն կունենա իր ջանքերը ներդնելու իրավակարգի ամրապնդման և պետությանն անշահախնդիր ծառայելու պատվաբեր գործում: Ըստ նրա մտերիմների՝ Տիգրան Սուքիասյանը կարմիր դիպլոմով ավարտել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, արդարամիտ, սկզբունքային և մարդասեր անձնավորություն էր, որևէ մեկի հետ անձնական խնդիրներ կամ վնասակար սովորություններ չի ունեցել, ուներ գեղեցիկ ընտանիք, մանկահասակ դուստր: Ըստ հարազատների՝ Սուքիասյանն այդպես էլ չի համակերպվել և հաշտ չի եղել իր նկատմամբ կատարված անարդարության հետ և մշտապես հույս է ունեցել, որ կվերադառնա համակարգ, սակայն նրա մարմինը փետրվարի 22-ին գտան Հրազդանի կիրճում: Մանրամասները՝ տեսանյութում: |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
