Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են»․ Սոնա Աղեկյան

89
Այսօր, 16:18
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հայաստանում ամենուր են ստեղծված նվաստացուցիչ պայմաններ ՀՀ քաղաքացիների համար» գրառմամբ։ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին։ Ուզում եմ արձանագրել, որ այստեղ խայտառակ, անմարդկային պայմաններ են քաղբանտարկյալների համար։ Այն վայրը, որտեղ հանդիպում են ազգականների հետ, խայտառակ վիճակում է․ մարդիկ ստիպված են այդ խոնավ, քանդված պատերի ներսում կանգնել, պպզել՝ իրենց հարազատին տեսակցելու համար։

Կոչ եմ անում՝ ՀՀ-ն ժողովրդավար համարող ԱՄՆ դեսպանը, ԵՄ մյուս խոսնակները, պատասխանատուները, ՄԻՊ տիկինը, Արդարադատության նախարարուհին և համապատասխան մյուս չինովնիկներն առանց զգուշացնելու, առանց տեսախցիկների այցելեն ու հասկանան, թե ինչ վիճակում են գտնվում 3 միլիոն վարչապետները, երբ այցելում են իրենց բանտարկյալ հարազատներին»,- տեսանյութում մասնավորապես ասում Սոնա Աղեկյանը։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան